Ուկրաինայում հույներ են սպանվել և վիրավորվել․ «Գրիկ սիթի թայմս»

Կարճ ժամանակ անց, երբ  Հունաստանի ԱԳՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրանիան, ուկրաինական բանակի երեք զինվորական Գրանիտնայա գյուղում սպանել են երկու հույնի, ևս երկուսին ծանր վիրավորել։ Գրել է «Գրիկ սիթի թայմս»-ը (Greek City Times)

Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը հեռախոսազրույց է վարել  ուկրաինացի իր գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ, որպեսզի կրկին ընդգծի հունական համայնքը պաշտպանելու անհրաժեշտությունը։