Իտալացի աշխարհահռչակ երգիչ Ալեսանդրո Սաֆինայի երեկոն՝ «Դվին Մյուզիք Հոլ»-ում

Փետրվարի 15-ին, ժամը 20:00-ին` «Դվին Մյուզիք Հոլ»-ում տեղի կունենա աշխարհահռչակ իտալացի երգիչ և դերասան Ալեսանդրո Սաֆինայի՝ «Սիրո երգեր» ծրագրով անմոռանալի երեկոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, դիրիժոր` Նիկոլա Սիմոնի: Ծրագրում կհնչեն հայտնի հիթեր, Էնիո Մորիկոնե, Նինո Ռոտա, Չարլի Չապլինի «Սմայլ», Շարլ Ազնավուր, երգեր սիրված ֆիլմերից և հոլիվուդյան մյուզիքլներից, նաև դուետներ ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Սիրանուշ Գասպարյանի հետ և իհարկե բազմամիլիոնանոց երկրպագուների սիրելի Luna Tu-ն` հայտնի «Կլոն» հեռուստասերիալից: Համերգից առաջ հյուրերը կունկնդրեն սիրված ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանին` իր ջազ տրիոյի կատարումներով: Երեկոյի բոլոր հյուրերի համար հատուկ անակնկալներ է պատրաստել համերգի գլխավոր հովանավոր «Sonati» Art made textile լյուքս դասի անկողնային պարագաների և տնային հագուստի հայկական ընկերությունը։ Տոմսի արժեքը` 40 000-55 000 դրամ` ներառյալ ընթրիքը: Դրես կոդ. կանայք` երեկոյան զգեստ, տղամարդիկ` դասական կոստյում:

Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել զանգահարելով 044470024// 077805687// 099955225 հեռախոսահամարներին, ինչպես նաև Ticketon.am և Toms.am կայքերի միջոցով: