Ժամանակ էր պետք ամեն ինչ դասավորելու, չդասավորվողը վերացնելու, հետքերը մաքրելու համար

Քննիչ հանձնաժողովը Հայաստանի Սահմանադրությամբ փոքրամասնության գործիք է ընկալվել: Շատ տրամաբանական հիմնավորումներով: Խորհրդարանական ընդդիմությունն իր տրամադրության տակ չունի քննչական, անվտանգային պաշտպանական և օրինականության  նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններ: Ընդդիմադիրները չունեն և չեն կարող ունենալ պետության անունից գործադիր լիազորություններ իրականացնելու հնարավորություն:

2022թ.: 44-օրյայից անցել է տարուց ավելի: Այդ ընթացքում այս իշխանությունը ինչ ասես անելու ժամանակ գտավ:  Փոխվեցին մի քանի Պն,  ԳՇ պետեր ու տեղակալներ, տարատեսակ ոլորտների նախարարներ ու արտաքինից բոլոր կարևոր պրոցեսները ստվերող շատուշատ անկարևոր միջոցառումներ:

Բայց այդ դավադիրները ժամանակ չէին գտնում 44-օրյայից քննություն իրականացնել:

Ժամանակ չէին գտնում, թե ուղղակի ժամանակ էր պետք: Ժամանակ էր պետք ամեն ինչ դասավորելու, չդասավորվողը վերացնելու, հետքերը մաքրելու համար: Իսկ հիմա արդեն նիկոլի երազանքի եզրակացության համար բոլոր նախադրյալները պատրաստ են: Պատերազմից հետո մի քանի հազար քրեական գործեր, մի քանի հարյուր մեղադրյալներ ու անգամ բաքվի դժոխքից վերադարձած հայերին առանց խնայելու կալանավորել: Սրանք բոլորն արվել են նիկոլի համար տհաճ անակնկալներից խուսափելու համար:

Մեկ տարի առաջ իրենց զինվորականները հրապարակային ասում էին, որ զենքի մատակարարումը դադարեցվել է, զորքի համալրումը  դադարեցվել է, Շուշին հանձնվել է:  Այս աղաղակող հրապարակումներով ոչ մի իրավական պրոցես, ոչ մի քրեական գործ, էլ չեմ խոսում կալանքներին մասին:

Էլ ինչ հանձնաժողով, էլ ինչ քննություն: Նիկոլն արդեն գրել դրել է եզրակացությունը, իսկ «փորձագետ արծրունը» այն առաքել է ԱԺ ուսապարկերին:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ  քառօրյա պատերազմի վերաբերյալ իրենց սրտի եզրակացությունը չստացան, այս անգամ էլ չեն հաջողի այդչափ աղճատել իրականությունը:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից