Երևանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են բոլոր թաղամասերում

Երևանում այսօր 22։25–ի մոտակայքում բավական ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Քաղաքաի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակայքում բավական երկար ու տևական ցնցումներ զգացվեցին։
Գյումրիում նույնպես ուժեղ ցնցումներ են գրանցվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ցնցումներից հետո, որոնք հավանաբար 5 բալ կլինեին, Գյումրիի որոշ թաղամասերում հոսանքազրկումներ են եղել։ Մարդիկ վախից դուրս են եկել շենքերից։
Վանաձորի մեր աղբյուրը հայտնում է, որ ցնցումներ զգացվել են նաև Վանաձոր քաղաքում։