Պուտինի ու Բայդենի հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն ավարտել են հեռախոսազրույցը, որը մոտ մեկ ժամ է տևել։ Հայտնում է Ռիա Նովոստին։

Հեռախոսազրույցը կայացել է պաշտպանված կապի միջոցով, հեռախոսային բանակցություններ անցկացնելու նախաձեռնությունը ամերիկացիներինն է եղել։

Սպիտակ տունը հայտնել է, որ «կարծիքների ուղղակի փոխանակում» է տեղի ունեցել։