Էրդողանը հաստատել է «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով «Շուշիի հռչակագիրը», որը ենթադրում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցություն։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»  հղում անելով «Անադոլու» գործակալությանը։ Հաղորդվում է, որ հրամանագիրը շուտով կհրապարակվի կառավարության պաշտոնական կայքում և ուժի մեջ կմտնի։

Ավելի վաղ հռչակագիրը վավերացվել էին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից։

«Շուշիի հռչակագիրը» ստորագրվել է 2021-ի հունիսի15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Շուշի այցի ժամանակ։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ  երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։