Եթե փաշինյանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ, ապա պետք է ՇՏԱՊ պատրաստավեն ամենավատ տարածաշրջանային սցենարների

Ուկրաինական ուղղությամբ լարվածությունը հասել է շատ վտանգավոր զարգացումների շեմին։

Ուղիղ ռազմական բախումը, կարծես թե, անխուսափելի է, եթե, իհարկե, հակամարտող կողմերը վերջին պահին «զադնի» չտան։

Սակայն ռուսները և ամերիկացիները ցուցադրում են համառություն և հետնահաջի չեն պատրաստվում գնալ։

Պարզ է, որ Ուկրաինան այս պարագայում ընդամենը մարտադաշտ է նոր աշխարհաքաղաքական սահմանների ձևավորման ընթացքում։

Առանց չափազանցություն կարելի է արձանագրել, որ եթե, այնուամենայնիվ, Ռուսաստան/Արևմուտք բախումը տեղի ունենա, ապա իրավիճակը կտրուկ սրվելու է ԱՆՊԱՅՄԱՆ նաև մեզ մոտ։

Այսինքն՝ Թուրքիան և Ադրբեջանը միանշանակ կգնան իրավիճակի կտրուկ սրացման նաև արցախահայաստանյան ուղղությամբ։

Ինչո՞ւ։

Շատ պարզ պատասխան։

1․ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և բազմիցս հայտարարել է, որ հարկ եղած դեպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ սատարելու է հավաքական արևմուտքի  հակառուսական քայլերին։

2․ Ռուս-ուկրաինական ռազմական բախումը թույլ կտա թուրք-ադրբեջանական տանդեմին կտրուկ սրել իրավիճակը Արցախի և Հայաստանի շուրջ, քանզի ըստ իրենց հաշվարկների՝ մինչև ռուսները և ամերիկա-եվրոպացիները զբաղված կլինեն ուկրաինական ուղղությամբ, սրանք «մուղամով» փորձ կանեն հարվածել հայ֊արցախյան ուղղությամբ։

Այստեղից մի պարզունակ եզրակացություն, եթե փաշինյանական իշխանությունները ունեն գոնե ինքնապաշտպանական բնազդ  (մնացած  հատկություններից իրենք իսպառ զրկված են, դա արդեն պարզ է), ապա պետք է դադար տան բոլոր հակահայկական և ապազգային «սիլիբիլիներին» թուրքերի և ադրբեջանցիների հետ և ՇՏԱՊ պատրաստավեն ամենավատ տարածաշրջանային սցենարների։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից