Անհայտ անձինք ներխուժել են Politik.am-ի խմբագրություն, սպառնացել խմբագրին

Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել:

«Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով մեր խմբագրություն են ներխուժել մոտ 10 հոգի և ներկայացել են, որպես զոհված զինվորների ծնողներ: Նրանք պնդել են, թե ես հայտարարել եմ, որ Արայիկ Հարությունյանը Արցախի հողերը հանձնել է ու այդ հայտարարության համար պետք է հաշվեհարդար տեսնեն: Խմբագրությունում ինձ չհանդիպելուց հետո, նրանք դուրս են գալիս ու ներխուժողներից մեկը նաև զանգահարել է ինձ և հայտարարել է, որ ինքը պատրաստվում է մարդ սպանել ու պահանջել է հանդիպում:

ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia կոչ եմ անում համապատասխան միջոցներ ձեռներակել»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: