Ովքեր անտարբեր չեն այս կամայական գործընթացների հանդեպ՝ փետրվարի 14-ին միավորվե՛ք Վերաքննիչ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների առաջ

Հարգելի համակիրներ,

Սույն թվականի փետրվարի 14-ին ժամը 14։30 և 15։30 ՀՀ Վերաքննիչ դատարանում՝ կրկին դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ (ք․ Երևան, Գ․ Նժդեհի 23 ) նշանակված է Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման և գրավի միջնորդության մերժումը բողոքարկելու 2 նիստ։ Փաստորեն, դեռևս հնարավորություն  չունենալով 2 ամսվա ընթացքում կալանքի որոշման բողոքարկումը Վերքննիչ դատարանում լսելի դարձնել, նույն օրը ժամը 17։30 Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ կրկին դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ (Հասցե՝ ք․ Երևան Նազարբեկյան թ․ 40)  քննելու է  Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը։

Հրավիրում ենք բոլոր համակիրներին, իրավապաշտպան համայնքին, քաղաքական և հասարակական գործիչներին, նաև բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն այս կամայական գործընթացների հանդեպ, միավորվել փետրվարի 14-ին Վերաքննիչ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների առաջ՝ մեր աջակցությունն ու խաղաղ բողոքի ձայնը բարձրացնել՝ ի պաշտպանություն Գառնիկ Իսագուլյանի և մնացած բոլոր քաղբանտարկյալների և ի նշան մեր միասնականության և արդարադատության հաղթանակման։