Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտի մանկապարտեզի երեխաներին

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական միջոցառում են անցկացրել Ստեփանակերտի մանկապարտեզներից մեկում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ը: https://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12408426@egNews

Ռուս խաղաղապահները բարերարների հետ մանկապարտեզի նիստերի դահլիճում 100-ից ավելի երեխաների նվիրեցին փափուկ և ուսումնական խաղալիքներ, ինչպես նաև գրենական պիտույքներ։

«Այսօր մարդասիրական ակցիա է անցկացվել Ստեփանակերտի հինգերորդ մանկապարտեզում։ Մանկապարտեզ է հաճախում 117 երեխա։ Խաղաղապահ զորախումբը, բարեգործական կազմակերպությունների հետ բերել են խաղալիքներ, գրենական պիտույքներ՝ երեխաների տարբեր հմտությունների, կրթության զարգացման համար։ Շնորհակալություն ևս մեկ ակտիվ փոխգործակցության համար, որը արդյունքներ կտա ապագայում»,-ասել է բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները Արցախի Հանրապետության քաղաքներում, շրջաններում և հեռավոր գյուղերում, ինչպես նաև Բերձորի միջանցքում նախատեսում են իրականացնել ավելի քան 30 մարդասիրական գործողություններ բռնագաղթածների, կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել բոլոր խաղաղապահներին, «Մերսի» բարեգործական կազմակերպությանը և մաղթել խաղաղություն, առողջություն, Աստծո օրհնությունը»,-ռուս խաղաղապահներին և բարերարներին դիմեց մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Աշվարյանը։