Մակրոնը նախատեսում է շաբաթ օրը հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հեռախոսազրույց կունենա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ զրույցը նախատեսված է Փարիզի ժամանակով կեսօրին մոտ։

Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի Մոսկվայում հանդիպեց Պուտինի հետ, իսկ երեքշաբթի օրը՝ Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո մեկնեց Բեռլին, որտեղ հանդիպեց Գերմանիայի կանցլերի և Լեհաստանի նախագահի հետ։

Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Մակրոնն ու Պուտինը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները։