Հպարտ ենք գործակցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ

Նախօրեին ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայից հետո, այսօր՝ փետրվարի 11-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում։

«Հպարտ ենք գործակցել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ», – վերնագրված է լուսանկարը, որում պատկերված են ԱՄՆ և ԵՄ դեսպաններ Լին Թրեյսին և Անդրեա Վիկտորինը։