ԵՄ դեսպանատան դիմաց դուդուկի հնչյունների ներքո հարգեցին ժողովրդավարության հիշատակը

ԵՄ հայաստանյան ներկայացուցչության դիմաց այսօր մի քանի քաղաքացիներ վառած մոմեր դրեցին, ծաղիկներ խոնարհեցին ժողովրդավարության  հիշատակին։

Նրանք ԵՄ ներկայացուցչության ցանկապատի դիմաց տեղադրել էին սև ժապավենով ցուցանակ, որի վրա գրված էր «Ժողովրդավարություն»։ Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում ունեն «R.I.P Democracy Armenia», «Go home» գրությամբ ցուցապաստառներ։

«Մենք որոշել ենք այստեղ կատարել հարգանքի տուրք նվիրված Հայաստանում երբեմնի ժողովրդավարությանը, որը վախճանվեց գործող ռեժիմի ու տիկնոջ գործունեության արդյունքում»,-հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը՝ ի նկատի ունենալով ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հայտարարությունից հետո դուդուկահարը նվագեց մի երաժշտություն, որը հնչում է հոգեհանգստյան արարողությունների ժամանակ։

Ակցիայի մասնակիցները նշեցին. «Այս կինը լռում է, տեսնելով Հայաստանում ժողովրդավարության տապալումը»։

Աղբյուրը՝ Պանորամա