«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում հայտարարված է քաղբանտարկյալների համալրում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:

Սույն թվականի փետրվարի 14-ին ժամը 14։30 ՀՀ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենալու Գառնիկ Իսագուլյանի կալանքի որոշման բողոքարկման նիստը։ Փաստորեն, դեռևս հնարավորություն  չունենալով 2 ամսվա ընթացքում կալանքի որոշման բողոքարկումը Վերքննիչ դատարանում լսելի դարձնել, նույն օրը ժամը 17։30 Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  քննելու է  Գառնիկ Իսագուլյանի կալանքը երկարացնելու քննիչի միջնորդությունը։ Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ ինչ կարծիք ունի այս ամենի մասին, և արդյո՞ք հավատ ունի առ արդարադատություն։

Նրա հետ  խոսել ենք նաև այսօրվա դատական համակարգի չարչրկված լինելուց։ Ի՞նչ է կատարվում մեր դատական համակարգում, ո՞ւր ենք գնում։

Հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի՝ օրերս ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքերին, մասնավորապես այն հայտարարությունը, թե Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է, Արմեն Գրիգորյանի մոտ ծիծաղ առաջացրեց․ «Սա գիտե՞ք՝ ինչի է նման․ ոնց որ մանկապիղծը ասի՝ մեր ամբողջ գործունեությունն ուղղված է երեխաների երջանկությանը», – հավելեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում