Բայդենը կոչ է արել ամերիկացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ամերիկացիներին լքել Ուկրաինան՝ զգուշացնելով, որ այնտեղ իրավիճակը կարող է արագորեն «խելահեղ շրջադարձ» կատարել։

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ էր արել ամերիկացիներին լքել Ուկրաինան։  Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան հիմա: Սա նույնը չէ, ինչ գործ ունենալ ահաբեկչական կազմակերպության հետ: Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ: Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է խելահեղորեն փոխվել», – ասել է նա NBC-ին տված հարցազրույցում:

Կիևը և արևմտյան երկրները վերջերս մտահոգություն են հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի կապակցությամբ։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ չի պատրաստվում որևէ մեկի վրա հարձակվել։