Ինչպես են վերաբերվում երևանցիները հայ-թուրքական սահմանի բացմանը. սոցհարցման տվյալներ

Երևանցիների 52%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը: Այս մասին վկայում են «Գելափ»-ի հարցման տվյալները:

«Գելափ ինտերնեյշնլ»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը նշեց, որ հետազոտությունն իրականացվել է հունվարի 24-ից փետրվարի 2-ը, հարցմանը մասնակցել է 800 քաղաքացի։

«Հավանություն տալի՞ս եք Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացմանը» հարցին երևանցիները պատասխանել են հետևյալ կերպ՝

Միանշանակ հավանություն եմ տալիս – 6.9 %

ավելի շուտ հավանություն եմ տալիս – 15.6 %

ավելի շուտ հավանություն չեմ տալիս -7.6 %

ընդհանրապես հավանություն չեմ տալիս- 54.6 %

«Այսինքն՝ երևանցիների մոտ 52%-ը բացասական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը»,-ասաց Արամ Նավասարդյանը: