Ռուբեն Վարդազարյանը կմասնակցի ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է

«Հարգելի գործընկերներ,

Մի քանի օր առաջ հրապարակավ հրավեր էի ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հաշվի առնելով այն, որ ի պատասխան հրավերի ստացել էի դրական արձագանք, աշխատանքային կարգով համաձայնեցվել է հանդիպման օրն ու ժամը:

2022 թվականի փետրվարի 11-ին Ազգային ժողովի 334 դահլիճում, ժամը 14-00-ին տեղի կունենա քննարկումը: Քննարկումը վերաբերում է իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի գործունեության առարկային՝ դատական գործերի էլեկտրոնային մակագրման համակարգի փաստացի վերացում և կարգապահական վարույթներ դատավորների նկատմամբ: Կքննարկվեն նաև դատական համակարգի անկախության այլ սպառնալիքները: Քննարկումը լինելու է բաց բոլորի համար և հանրային»: