Անթալիայի համաժողովին մասնակցելու որոշումը կախված կլինի Վիեննայում կայանալիք հանդիպումից․ Արարատ Միրզոյան

Նիկոլ Փաշինյանի Անթալիայի համաժողովին մասնակցության հարցը չի քննարկվել և չի քննարկվում։ Այս մասին կառավարության հետ հարցուպառասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ հրավերքը եղել է իր և ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի անունով, մասնակցության վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա։

«Որոշումը մեծապես կախված կլինի Վիեննայում փետրվարի 24-ին կայանալիք հանդիպման արդյունքներից»,- ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ  հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։