Խաղաղության գինը․ տարածքներ, գերիներ, վարկանիշ․․․ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Քաղաքական գործչի հետ անդրադարձ է կատարվել Լուկաշենկոյի գնահատականին, առ այն, որ Հայաստանը գնալու տեղ չունի։ Բանախոսից հետաքրքրվեցինք, թե առհասարակ ինչու է ՀԱՊԿ երկրներից մեկի նախագահը նման կերպ արտահայտվում Հայաստանի մասին։ Նա ընդգծեց, որ շատ կցանկանար, որ իշխանությունը նույն ուժգնությամբ, պատվախնդրությամբ արձագանքեր Իլհամ Ալիևի արտահայտություններին․ «Չի լինում կիսատ-պռատ պատվախնդրություն, կամ դու պատվախնդիր ես, կամ պատվախնդիր չես։ Սա բնավ չի արդարացնում յուրաքանչյուրի կողմից մեր հասցեին հնչեցված արտահայտությունները, որից վիրավորվում ենք, բայց փորձենք հասկանալ՝ իսկ Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում, մանավանդ վերջին խայտառակ պատերազմից հետո ի՞նչ է արել, որ հարգանք վայելի»,- հավելեց Արման Աբովյանը։

Խոսելով հայ-թուրքական բանակցություններից և խաղաղության դարաշրջանի մասին Հայաստանի իշխանությունների կողմից հնչած մտքերի մասին՝ Աբովյանը կարևորեց, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ամեն կերպ շարունակում են ցույց տալ, որ իրենք բնավ խաղաղասեր չեն, որ իրենց նպատակները և 100-ամյա ծրագիրը բնավ չեն փոխվել, և ինչ պետք է անի սրանից ավելի, որ վերջապես հասկանանք, որ թուրքին պետք չէ մեր տնտեսությունը և ապրելակերպը լավացնել․

«Այն, ինչ իշխանությունը անվանում է խաղաղություն, դա պատերազմ է»,- ընդգծեց մեր հյուրը։

Մանրամասները՝ տեսանյութում