Բայդենի վարչակազմը Թուրքիայի շահերի համար Հունաստանից հետո վաճառում է Եգիպտոսին ևս. հունական մամուլ

Հունական «Նյուզ բրեք» լրատվական կայքը ոչ միանշանակ է արձագանքել տարածվող լուրերին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցնելու է Եգիպտոսին 130 միլիոն դոլար ռազմական աջակցության տրամադրումը։

Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ փորձելով ընդգծել հունական մամուլում Թուրքիայի նկատմամբ բացասական վերաբերմունքի առկայությունը։

Նշվում է, որ այդ լրատվակայքում հրապարակված «ԱՄՆ-ը Եգիպտոսին նույնպես վաճառում է» վերտառությամբ հոդվածում նշվել է, թե Բայդենի վարչակազմը յուրաքանչյուր ոլորտում «կարմիր գորգ է փռում Թուրքիայի առջև»։ Եգիպտոսի հարցում հնարավոր որոշմանն էլ տրվել է «Հունաստանի նկատմամբ արված դավաճանության պես մի դավաճանություն» բնորոշումը։

Հոդվածում մասնավորապես հիշատակվում է այն, որ ԱՄՆ-ը հրաժարվել էր աջակցել Արևելյան Միջերկրածովյան «Իստմեդ» գազատարի կառուցման ծրագրին այն դեպքում, երբ այն բխում էր Հունաստանի շահերից։