ԱՄԷ-ի մայրաքաղաքում որոտացել է երկու պայթյուն

Նախնական տվյալներով, ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբդու Դաբիում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնք ըստ ԶԼՄ-ների, եղել են հրթիռային հարձակման հետևանք: Գրում է parstoday.com-ը:

Ըստ այս հաղորդումների, պայթյունների հետևանքով որոշ շենքերում հրդեհ է բռնկվել: Ոստիկաններն ու հրշեջները մեկնել են դեպքի վայր:

Իսկ Saberin News թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ պայթյունները որոտացել են Աբու Դաբիի Ֆաթեմեհ Բինթ Մուբարաքի փողոցի մոտակայքում։