Գեղամ Մանուկյանը զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից

Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր՝ փետրվարի 9-ին, զրկվեց ԱԺ-ում խոսքի իրավունքից։ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մինչև նրան խոսքի իրավունքիզ զրկելը, նախագզուշացում էր հայտարարել։

«Պարոն Մանուկյան, հասկացանք, որ էսօր Ձեր ծնունդն է, բայց խնդրում եմ տեղից չարձագանքել ելույթներին։ Ձեզ նախազգուշացում եմ հայտարարում»,- դիմելով Գեղամ Մանուկյանին՝ ասել էր Հակոբ Արշակյանը։

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ելույթին, որն անդրադառնում էր միջազգային այն զեկույցներին, որոնք իր խոսքով՝ արձանագրել են Հայաստանում ժողովրդավարության բարձրացմանը։

«Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ այս իրականություն, որովհետև այն կեղծ իրականությունը, որը դուք ստեղծել եք ձեր շուրջ, արդեն մեկ անգամ վնասել է ձեզ՝ նախընտրական շրջանում»,– ասել էր Սոնա Ղազարյանը։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքել էր նաև ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, երբ վերջինս դիմել էր նրան։

ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը էլ հայտարարեց, որ Մանուկյանը զրկվում է մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։