Նոր սերիալ է հասունանում․ Արմեն Աշոտյանը՝ իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին լուրերին․
«Ուզում եմ կանխավ խորին շնորհակալություն հայտնել եւ հուսալ, նման նվեր մատուցողները կեսից չեն մտքափոխվի։
Ինչ ունեք նայելու նեթֆլիքսով, արագ վերջացրեք։
Նոր սերիալ է հասունանում»։
Հիշեցնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով 2022 թվականի փետրվարի 4-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է ստացվել Hayeli.am լրատվական կայքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հունվարի 25-ի հարցազրույցի տեսապատճենը:
Հարցազրույցի տեսագրությունն այժմ ուսումնասիրվում է և առաջիկա օրերին հստակ կլինի՝ Արմեն Աշոտյանի հայտարարություններում քրեական գործեր հարուցելու հիմքեր կա՞ն, թե՝ ոչ: