Պարտված պետությունների հետ հաճախ են խոսում լուկաշենկոների բառապաշարով

Պարտված պետությունների հետ հաճախ են խոսում լուկաշենկոների բառապաշարով։ Ընդունված պրակտիկա է։

Օրինակ, Ադրբեջանի դեպքում Հեյդար Ալիևին թուրք լրագրողներն էին հեգնում ուղիղ եթերում հարցազրույցի ժամանակ։

Գերմանացիներին էլ պակաս չեն հեգնել։

Եթե էլ ավելի խորանանք ու հեռու գնանք, 1920-ի դեկտեմբերին մեր պատվիրակությանն էլ քազիմկարաբեքիրներն են ծաղրել։

Կարիք չկա ողբ բարձրացնելու ու սուգ կապելու։

Պարտվել ենք ու պարտության շրջանի իշխանությունը դեռ իշխանության է։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից