Գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Նարեկ Երիմյանն ազատ կարձակվի

2021 թ-ի դեկտեմբերի 27-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տ. Սիմոնյանի որոշմամբ կալանավորված նախկին ռազմագերի Նարեկ Երիմյանը, որը գերության մեջ գտնվել է 2021 թ․-ի նոյեմբերի 16-ից մինչև 2021 թ․-ի դեկտեմբերի 4-ը՝ այսօր կրկին ազատության մեջ կլինի:

Գրավի գումարը դատարանի դիպոզիտ հաշվին մուծելուց հետո կազատվի կալանքից:

Շնորհակալություն Արարտի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանին։

 

Փաստաբան Կարմեն Պողոսյան