Ադրբեջանի ՊՆ նախարարն ընդունել է Թուրքիայի ՊՆ պատվիրակությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի 8-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Մուհսին Դերեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Բաքվում անցկացվող TEKNOFEST-2022 փառատոնին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցների և ռազմական անձնակազմի մասնակցության վերաբերյալ։

Վերջում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համատեղ աշխատանքային խմբերի ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։