Չինաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը

ԵՄ-ում Չինաստանի ներկայացուցչությունը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը և անօգուտ է համարում ենթադրաբար ձեռնարկված գլոբալ անվտանգության ապահովմանն ուղղված համապատասխան ջանքերը։ Այս մասին ասվում է երեքշաբթի գործակալության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի օգնի ապահովել աշխարհում անվտանգությունն ու կայունությունը»,- ընդգծվում է հայտարարության մեջ։

Փաստաթղթի համաձայն, դաշինքի նման փորձերը «միայն նպաստում են քաղաքական դաշինքների ձևավորմանը և ռազմական ոլորտում առճակատման առաջացմանը»։ «Մենք կոչ ենք անում ՆԱՏՕ-ին հրաժարվել «սառը պատերազմի» մտածողությունից և գաղափարախոսությունից, հարգանք ցուցաբերել այլ երկրների ինքնիշխանության, անվտանգության և շահերի, նրանց քաղաքակրթությունների, պատմության և մշակույթների տարբերությունների նկատմամբ», – ասվում է հայտարարության մեջ:

«ՆԱՏՕ-ն սառը պատերազմի արդյունք է,- ասվում է այնտեղ,- չինական կողմը կարծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական դաշինքների բռնի ընդլայնմամբ»: Հայտարարության համաձայն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը «պետք է ավելի շատ ջանքեր գործադրի միջպետական ​​վստահությունն ամրապնդելու, տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը իսկապես պաշտպանելու համար»։