Ես կանգնած եմ թվացյալ ձողի մոտ, որն իրականում բարձր երկաթե խաչ է՝ ցուցիչ, որ կանգնածս տեղում Հայաստան է

Սա հայ-թուրքական սահմանագծի հայկական գյուղերից մեկի տարածքն է։ Ախուրյանից անդին, ընդամենը մի քանի մետր հեռու, ներկայիս Թուրքիայի տարածքում մնացած հողում, քրդաբնակ գյուղ է, որտեղ մոտ 10 տարի առաջ կառուցել են ձախից երևացող մինարեթը։

Ես կանգնած եմ թվացյալ ձողի մոտ, որն իրականում բարձր երկաթե խաչ է, և այդ խաչը ցուցիչ է, որ կանգնածս տեղում Հայաստան է, Հայաստան է նաև հենց նրանով, որ ի տարբերություն Ախուրյանից անդին մնացած Հայաստանի, այս Հայաստանը այժմ էլ հայկական է և խաչի հովանու ներքո։

#հավերժականՀայաստանը

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից