Նիկոլ Փաշինյանը մաքրում է քաղաքական դաշտը հնարավոր մրցակիցներից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է հասարակական գործիչ, վերլուծաբան Մհեր Ղուշչյանը։

Հաղորդման հյուրն անդրադարձավ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին դատարանի որոշմանը՝ ասելով, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանն իրեն շրջապատեց կամակատար դատավորներով, որոնք իրականացնում են նրա քմահաճույքը, իսկ այն դատավորները, որոնք հրաժարվում են իրենց խղճի հետ գործարքի գնալ, հետապնդման են ենթարկվում։

Խոսեցինք այսօրվա քաղբանտարկյալների մասին, որոնք հետապնդվում են կամ նրանց դեմ քրեական գործեր հարուցելով, կամ կալանավորումներով։ Նրանցից մեկն էլ՝ Գառնիկ Իսագուլյանն այսօր անազատության մեջ է, և ամեն ինչ արվում է նրան հնարավորինս երկար կալանքի տակ պահելու համար։ Ինչո՞ւ են այդ մարդիկ հետապնդվում, ինչու են իշխանությունները վախենում քաղբանտարկյալներից։

Այսօր ԱԳՆ խոսնակը հաստատել է ութ հայ ռազմագերիների վերադարձի մասին տեղեկությունը՝ նշելով, որ դա հնարավոր է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Մինչդեռ ռազմագերիներին վերադարձնելու առաքելությունը Ռուսաստանինն է։ Արդյո՞ք սրանում որևէ միտում կա Ռուսաստանին տարածաշրջանային գործընթացներից դուրս մղելու։

Հաղորդման ընթացքում քննարկեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վտանգները Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում