Ինչու՞ չեք զայրանում, երբ Ադրբեջանի նախագահն առավել քան Լուկաշենկոն նվաստացնում և ծաղրում է Հայաստանին և հայերին

ՁԵՎԵՐ ՄԻ ԹԱՓԵՔ

Հայաստանի հպարտված գործիչները կարծես վրդովված են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից․ «Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են»։ Իսկապես վիրավորական է։ Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք Լուկաշենկոն իրեն նման արտահայտություն թույլ կտար, առնվազն մինչև 2020թ․նոյեմբերի 9-ը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից,պաշտոնապես Արցախից հրաժարվելու հետո, համոզված եմ, որ նույն կերպ են մտածում աշխարհի բոլոր երկրների ղեկավարները։ Ուղղակի Լուկաշենկոն առավել անկեղծ և գուցե գռեհիկ ձևով ասում է այն, ինչ մտածում են մյուսները։Իսկ այլ երկրների ղեկավարները խորն արհամարհանքով, բայց և պահպանելով դիվանագիտական էթիկետը , փորձում են ուղղակի օգտագործել Հայաստանի իշխանություն կոչված բռնապետիկին, իրենց շահերն առաջ տանելու համար։

Բայց ինքս հարց ունեմ այդ կեղծ վրդովվածներին․ Ինչու՞ չեք զայրանում, երբ Ադրբեջանի նախագահն առավել քան Լուկաշենկոն նվաստացնում և ծաղրում է Հայաստանին և հայերին։ Այնպես որ, ձևեր մի թափեք։Եվ իսկապես, եկեք անկեղծ խոսենք, ու՞մ է պետք պարտված, ջախջախված, արժանապատվությունից զուրկ Հայաստանը, որը նույնիսկ պարտությունից հետո շարունակում է հանդուրժել պարտության պատասխանատու իշխանությանը։ Այն պետք է միայն ու միայն մեկ, ներեցեք երկու պետությունների՝ Թուրքիա և Ադրբեջան, որին էլ համաձայն է Հայաստանի իշխանությունը։

 

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից