Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկի պե՞տք են․ Լուկաշենկո (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում խոսել է ապագայում նոր միության ստեղծման հնարավորության մասին։

«Բելառուսն արդեն այնտեղ է, կարծում եմ՝ Ղազախստանի համար լավ դաս էր, եթե խոսում ենք 15 տարվա մասին, վստահ եմ՝ Ուկրաինան է լինելու, եթե սխալներ չանենք, իսկ մյուսները, այդ հզորության միավորումից հետո․․․»,-ասել է Լուկաշենկոն։

«Այսինքն՝ սլավոնական ժողովուրդների միավորում գումարած Ղազախստան»,-հարց է ուղղել Սոլովյովը։

«Ոչ, Հայաստանը գնալու տեղ չունի, կարծում եք նրանք ինչ-որ մեկի պե՞տք են։ Արդեն տեսանք, Նիկոլ Վովաևիչը տեսավ դա։ Ադրբեջանը դուրս է մնում այս կոհորտայից, որովհետև մենք էլ շատ սխալներ գործեցինք։ Այնտեղ Թուրքիան շատ լուրջ աջակցում է Ադրբեջանին։ Իսկ Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը՝ ըստ իրենց անհրաժեշտության, նույնպես կմիանան»,-ասել է Լուկաշենկոն։

Տեսանյութն՝ այստեղ