Պեկին-2022. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Շվեդիան է

Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Շվեդիան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ձմեռային Խաղերի 3-րդ մրցումային օրվա ավարտին 3 ոսկե մեդալով առաջատարը Շվեդիան է: Երկրորդ տեղում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմն է` 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալով (ընդհանուր`  7 մեդալ): Եռյակը եզրափակում է Նիդերլանդների թիմն է` 2 ոսկե, 2 արծաթե, մեկ բրոնզե մեդալ: