Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել «Թվիթերի» իր միկրոբլոգում։ Գրել է «Էրմենիհաբերը»։

«Քովիդ-19»-ի թեստիս արդյունքը դրական էր։ Բարեբախտաբար, ես ինձ լավ եմ զգում, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կնոջ՝ Էմինե Էրդողանը ևս վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։