10 օրվա ընթացքում ևս 2 երթուղի կշահագործվի նոր ավտոբուսներով

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում ևս երկու երթուղի կշահագործվի «Zhong Tong» մակնիշի ավտոբուսներով։

«Արդեն ավարտել ենք վարորդների հավաքագրման փուլը։ 7 օրվա ընթացքում կունենանք մրցույթի արդյունքները, որից հետո կշարունակենք երթուղիների սպասարկումը»,-ասաց Թարփոշյանը` հավելելով, որ 28 համարի երթուղին փոքր-ինչ կփոփոխվի և ուղիղ կապ կլինի դեպի «Բարեկամության» մետրո։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանի բյուջեով ձեռք է բերվել 211 ավտոբուս, որով փոխարինվելու են ընդհանուր շուրջ 17 երթուղի: