Էրդողանը կմասնակցի 2023 թ․ կայանալիք նախագահական ընտրություններին

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լինելու է «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն 2023 թվականի նախագահական ընտրություններում։ «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ, ասել է դաշինքի կազմում ընդգրկված «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։

Երկրում հաջորդ համընդհանուր ընտրությունները՝ նախագահական, խորհրդարանական, տեղի կունենան 2023 թ․ հունիսին։ Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգային շարժում» կուսակցությունները ստեղծել էին «Ժողովրդական դաշինք»:

«Մեր նախագահի թեկնածուն պարզ է՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես հավատում եմ, որ պարոն Էրդողանը մեծ տարբերությամբ կհաղթի 2023 թվականի հունիսին կայանալիք ընտրություններում, և «Ժողովրդական դաշինքը» նույնպես նոր հաղթանակ կտանի»,- նրա խոսքը մեջբերել է Star թերթը։