Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարարին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը շնորհավորել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

Իրանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Իրանն առաջին երկրներից է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ ժամանակվանից ի վեր աջակցում է երկրի կառավարությանն ու ժողովրդին։ «Անցած տարի երկու երկրների հարաբերություններն ընդլայնվել են տարբեր ոլորտներում, և մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ ամրապնդվել են երկկողմ համագործակցության իրավական հիմքերը»,- հավելել է Ամիր Աբդոլահիանը։

Բացի դրանից, իրանական դիվանագիտության ղեկավարը հաստատել է Հայաստանի Հանրապետության հետ երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությունը։