Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ուկրաինայի պատճառով խոսել է ռուսերեն

Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Հանրապետականներ» կուսակցությունից Վալերի Պեկրեսը France 2 հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ժամանակ ռուսերենով կոչ է արել Ռուսաստանի ժողովրդին «միասին խաղաղություն կառուցել Եվրոպայում»։ Գրում է «ՌԻԱ Նովոստի-ն»:

«Ես ուզում եմ ռուս հպարտ ժողովրդին ասել, որ մենք պետք է միասին կերտենք խաղաղություն Եվրոպայում, իսկ Ուկրաինայի հետ պատերազմ սկսելը սարսափելի սխալ կլինի»,- ասել է Պեկրեսը։

Այնուհետև հաղորդավարուհու խնդրանքով նա իր խոսքը թարգմանել է ֆրանսերեն.

Կիևը և արևմտյան երկրները վերջին շրջանում անընդհատ հայտարարում են Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից «ագրեսիվ գործողությունների» ենթադրյալ աճի մասին։ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները՝ ասելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա, իսկ «ռուսական ագրեսիայի» պնդումներն օգտագործվում են որպես պատրվակ՝ ավելի շատ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկա Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայելու համար։