Պրիմիտիվ մանիպուլյացիաներից և կեղծ թեզերից բացի աչքի է ընկում սույն քայլիստի այն միտքը, որ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի մեղավորը Հայաստանն է․ քաղաքագետ

Վահագն Ալեքսանյանն է ասում, թե՞ Վահիդ Ալեքսանօղլուն (լուսանկար)

Կարդացի սույն ստախոս քայլիստ երեսփոխանի պատասխանը Սերժ Սարգսյանի հարցազրույցին… Ի դեպ ասեմ, որ հաշվի առնելով սրա բառամթերքը և մտային կարողությունները, շատ խիստ կասկաժում եմ, որ այդ պատասխանի հեղինակը նա է… Բայց…

Պատասխան կոչվածում պրիմիտիվ մանիպուլյացիաներից և կեղծ թեզերից բացի աչքի է ընկում սույն քայլիստի այն միտքը, որ 2016 թ-ի ապրիլյան պատերազմի մեղավորը Հայաստանն է… Այո՛, այո՛, սույն իշխանամոլն իր քաղաքական «հոր»՝ կապիտուլյանտ Նիկոլի նման սեփական իշխանությունը պահելու համար առաջ է տանում ադրբեջանամետ թեզերը, որոնց մենք ծանոթ են վաղուց, քանի որ այդ հակահայկական զառանցանքները լսել ենք Իլհամ Ալիևի, Մամեդյարովի, Հասանովի և այլ ազերի պաշտոնյաների և նրանց սպասարկողների շուրթերից…

Հիմա նաև հակառակին ենք ականատես լինում, թե ինչպես է Ադրբեջանի բռնապետը բառ առ բառ կրկնում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հակահայ և հակարացախյան թեզերը կապված Շուշիի հետ…

Իրեն հայ համարող Վահագնին խորհուրդ կտամ մինչ այդ դիսերտացիա-պատասխանը մատուցելն ու հակահայկական թեզերն առաջ տանելը պատասխանի, թե Նիկոլ Անհողի սեփական կետից սկսված և Նիկոլի ուզածով ընթացող բանակցություններն, որոնց մասին նա բարձրաձայնել է մինչև վերջին արցախյան պատերազմը, ինչպե՛ս ավարտվեցին 2020 թ-ի մեզ համար խայտառակ պատերազմով, որին քայլիստների պարագլուխը, պատերազմի չորրորդ օրվանից իմանալով, որ տանուլ ենք տալիս, դիտավորյալ շարունակեց՝ նպատակ ունենալով վերջնական կազմաքանդել հայոց բանակը…

Քայլիստ Վահագն Ալեքսանյանին, որն ավելի շատ Վահիդ Ալեսքանօղլուի է նմանվում, խորհուրդ կտամ հաջորդ անգամ դիսերտացիա գրել և հայերին մեղադրել ազերիների կողմից հնարածին Խոջալուի ցեղասպանության մեջ… Նիկոլ Անհողի և այլ քայլիստների մոտ դա ավելի լավ կստացվի, քան ադրբեջանցիների…

Նիկոլ Անհողը և քայլիստներն այս խայտառակությունը հրապարակելով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ զուրկ են պետական մտածելակերպից և,իբր, նախկիններին են մեղադրում, բայց իրականում նրանք հակահայ են և նրանց առաջ տարած թեզերը դեմ են Հայաստանին, քանի որ Բաքվում և Անկարայում արհամարհած ունեն, թե Վագահնի նման «ուսապարկը» ինչպես է սեփական թայֆայի իշխանությունը պահելու նպատակով կեղծիքներ հորինում, մանիպուլյացիաների դիմում, կարևորը, որ դրանք հակահայկական են և բացահայտում են, որ հենց Երևանն է մեղավոր 2016 թ-ի ապրիլյան կարճատև պատերազմի հրահրման համար, որի մասին Բաքում արդեն 6 տարի էլ զառանցում է…

Իրեն հայ համարող սույն «ուսապարկը» տեսնես այդքան տղամարդ կա՞, որ այսպիսի դիսերտացիա գրի, թե հենց այս պահին ինչպես են թուրքերը պղծում Շուշիի Ղացանչեցոց եկեղեցին՝ մաքրելով բոլոր հայկական արձանագրությունները…

Վահագն ես, ի՛նչ ես, դու պրպտի և շարունակի զբաղվել Ալեն Սիմոնյանով, որին 10 տարի առաջ պատվեր կատարող մարմնավաճառ էիր ասել…

Հ.Գ. Հիմա Վահագն Ալեքսանյանն է ասում, թե՞ Վահիդ Ալեքսանօղլուն, որին հրճվանքով ակտիվորեն ցիտում է ադրբեջանակն մամուլը…

 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից