Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից

Թուրքիայից «դրական ազդակներ» արձանագրող ռեժիմի ջատագովներին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը հնչեցված թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.

«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել ` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։

Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը,իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։

Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից, իսկ այօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում, այն էլ ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից