Եթե հարցվածների 44 տոկոսը դեմ է, ապա ոչ մի կերպ 70 տոկոսը չի կարող լինել կողմ․ Աբովյան

Բայց ինչ պրիմիտիվ մխնիպուլիացիոն (ժողովրդական լեզվով ասած) «բջության են» դիմում թուրքերի հետ «պաչպռոշտի» դարաշրջանի մասին երազողները։

Օրինակ պնդում են, որ ըստ IRI հետազոտությունների Հայաստանի բնակչության 70 տոկոսը կողմ է թուրքերի հետ հարաբերությունների բարելավմանը, այսինքն Հայաստանի 70 տոկոսը ուրախ ու զվարթ ձգտում է դեպի ինքնասպանության։

Այդպե՞ս է դա։

Իհարկե ոչ, քանզի եթե ուշադիր ուսումնասիրենք նույն IRI հարցումները ապա լրիվ հակառակ պատկեր է ։

Օրինակ, շատ հստակ երևում է ,որ հարցվողների 44 տոկոսը ԴԵՄ Է այս պայմաններում հայասպան Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։

Համաձայնվեք, որ եթե հարցվածների 44 տոկոսը դեմ է, ապա ոչ մի կերպ 70 տոկոսը չի կարող լինել կողմ, մաթեմատիկան շատ ճշգրիտ գիտություն է և «բջություն» չի հանդուրժում։

Դրա հետ մեկտեղ թուրքերի հետ հարաբերությունների կողմնակիցները բացարձակ գերակշիռ մասը համաձայն է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը միայն եթե թուրքերը պաշտոնապես ընդունեն Հայոց Ցեղասպանության փաստը և ոչ մի կերպ չխառնվեն Արցախի Հանրապետության հետ առնչվող բոլոր հարցերին։

Այսինքն իրական պատկերը հետևյալն է, Հայաստանի Հանրապետության բացարձակ մեծամասնությունը կտրուկ դեմ է այս պայմաններում թուրքերի հետ հարաբերությունների հաստատմանը։

Իսկ հայ թուրքասերների փորձերը կրկին խաբել և խեղաթյուրել մարդկանց, զբաղվելով տոկոսային աճպարարությամբ ուղղակի զզվելի են։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից