Ինչպես է պատահել, որ այդքան լավ պաշտպանված Էրդողանը վարակվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարևոր դերակատարություն պետք է ունենա Ղրիմի հարցում

Կեսօրից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածում, ըստ որի, ինքը և իր կինը՝ Էմինե Էրդողանը , իրենց վատ են զգացել և թագավարկի թեստ են հանձնել։ Թեստի պատասխանը դրական է եղել, նրանք վարակված են օմիկրոնով։ Չնայած Էրդողանը և իր կինը պնդում են, որ իրենք թեթև են տանում հիվանդությունը, անգամ Էրդողանը վիդիոտարբերակով իր ողջույնի խոսքն է ուղարկել մի թունելի բացման արարողության, որին պետք է ներկա լիներ, այնուամենայնիվ երեկոյան կողմ արդեն լուրեր են պտտվում, որ Էրդողանի կնոջ վիճակը վատթարացել է։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների պնդման, նաև Էրդողանի վիճակն է կտրուկ վատացել։ Թուրքական տիրույթի սոցհարթակներում քննարկում են, թե ինչպես է պատահել, որ այդքան լավ պաշտպանված , ուղեկցող հիվանդություններ ունեցող 67-ամյա Էրդողանը վարակվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կարևոր դերակատարություն պետք է ունենա Ղրիմի հարցում։

 

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից