Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ներսից քայքայել Ռուսաստանը․ Նորատ Տեր-Գրիգորյանց․ News.am

Ռուսաստանը երբեք չի հարձակվի Ուկրաինայի վրա, Արևմուտքն է ներքաշում, սակայն Ռուսաստանն ամեն դեպքում պատրաստության վիճակի է բերել Զինված ուժերը և միջուկային զենքը։ Այս մասին News.am  թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջել է դադարեցնել իր ուղղությամբ տեղաշարժը։ Նա վստահություն հայտնեց, որ Ռուսաստանին չի կարելի հաղթել ռազմական ճանապարհով։

«Պատմությունը վկայում է հենց դրա մասին։ Աշխարհում ոչ մի պետություն չունի այնպիսի զենք, որ ունի Ռուսաստանը։ Ռուսաստանը կարող է քայքայվել միայն ազգամիջյան երևույթների ճանապարհով։ Դրանով ակտիվ զբաղվում են, այդ թվում՝ Թուրքիայում և Ադրբեջանում»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։