Առաջիկա ամիսներին Իրանի և հարևան երկրների միջև կանցկացվեն համատեղ հանձնաժողովների նիստեր

ԻԻՀ ԱԳՆ Պարսից ծոցի հարցերով գլխավոր տնօրենը հայտարարել է, որ առևտրատնտեսական ոլորտներում գործում են համատեղ հանձնաժողովներ Իրանի և նրա հարևանների միջև։ Նա ասել է. «Առաջիկա ամիսներին Իրանի և հարևան երկրների միջև կանցկացվեն համատեղ հանձնաժողովների նիստեր»: Գրում է «Պարսթըդեյ»-ը:

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 13-րդ կառավարության կողմից հարևանների հետ հարաբերություններին հատուկ ուշադրությանը՝ Ալիռեզա Էնայաթին ասել է. «13-րդ կառավարությունն իր աշխատանքը սկսեց հարևաններին առաջնահերթություն տալու կարգախոսով և դա օգտագործեց որպես ցուցանակ՝ հարևան երկրների հետ հարաբերությունները կարգավորելու և հարևանության առաջնահերթությունը ընդգծելու համար և դրա հիման վրա սահմանեց հարևանների հետ փոխգործակցության հստակ շրջանակ»։

Նա հավելել է. «Այաթոլլա Ռայիսին երդմնակալության արարողության ժամանակ Իրան ժամանած օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումներում ընդգծել է, որ տասներեքերորդ կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հարևաններին։ Հուսով ենք, որ արտաքին հարաբերությունների շրջափուլի և արտաքին քաղաքականության ոլորտում մեր հարևանների հետ կկարողանանք իրականացնել այս առաջնահերթությունը»։