«Բլումբերգը» սխալմամբ հայտարարել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» մասին

«Բլումբերգ»  գործակալությունը իր կայքում հրապարակել է Ռուսաստանի կողմից Ուկրաինա «ներխուժելու» մասին վերնագիր, ապա ընդունել սխալն ու հեռացրել այն։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք վերնագրեր ենք պատրաստում բազմաթիվ սցենարների համար, և «Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա» վերնագիրը պատահաբար տեղադրվել է մեր կայքում երեկոյան ժամը 16:00-ի սահմաններում: Մենք խորապես ափսոսում ենք սխալի համար», – հայտարարել է գործակալությունը՝ ընդգծելով, որ հետաքննում է դեպքի հանգամանքները։