Փաշինյանի մասնակցությունը Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին այցով կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնել էր «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

«Թեև Ղարաբաղի ազատագրումը և գործընթացը, որին մինչև վերջ աջակցում ենք, ընկալվում է որպես պատերազմ, իրականում խաղաղության բանալին է: Հատուկ ներկայացուցիչներ են նշանակվել, փոխադարձ դրական ուղերձներ են հղվել: Մենք ցանկանում ենք, որ գործընթացն արագանա»,- ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ասել է քաղաքական գործիչը: