Այս իշխանությունների ժողովրդավարությունն ավարտվում է բանտերում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքների և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Սարգիս Տեր-Եսայանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Գառնիկ Իսագուլյանի կալանավորման, վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի կալանավորման մասին որոշումը բողոքարկելու նիստը պարբերաբար ձգձգելու մասին։ Սարգիս Տեր-Եսայանն ասաց, որ Գառնիկ Իսագուլյանն ակնհայտ քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ որպես ընդդիմադիր լրատվամիջոցի համակարգող և երկրի համար սրտացավ գործիչ՝ պարբերաբար եթերներով նախազգուշացնում է հանրությանը այս իշխանությունների դավադիր գործողությունների, պետականությունը կորցնելու վտանգների մասին և սթափության կոչ է անում։ Նա բավականին հետևորդներ ունի, և իշխանությունները վախենում են, որ Գառնիկ Իսագուլյանն ազդում է հանրային կարծիքի վրա՝ խոչընդոտելով իրենց հակահայկական ծրագրերին։

Անդրադարձանք նաև Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հետապնդմանը։ Այս իշխանությունները աշխուժորեն լծվել են ոչ իշխանահաճո որոշումներ կայացնող դատավորներին հալածելու գործին, և արդեն որերերդ դատավորի նկատմամբ ոտնձգություններ են իրականացվում։ Իսկ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, որը չի պատրաստվում իշխանությունների կամակատարը դառնալ։

Կա՞ արդյոք Հայաստանում ժողովրդավարություն։ Հաղորդման հյուրը միայն հիմնվելով քաղբանտարկյալների առկայության և տարբեր հասարակական-քաղաքական գործիչների դեմ հարուցված անհիմն դատական գործերի վրա՝ ասաց, որ այդ ամենը բռնապետության վկայություն է, ոչ թե ժողովրդավարության։ Եվ բնականոն է, որ Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ նիստի ժամանակ դեմ քվեարկեց Հայաստանում ժողովրդավարության առկայության մասին զեկույցին՝ դրանով իսկ ահազանգ հնչեցնելով միջազգային ժողովրդավարության կառույցներին։

Հաղորդման ընթացքում խոսեցինք նաև Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերություններից և նրանց նախապայմաններն ընդունելու ռիսկերից։ Ի՞նչ զիջումների է գնում Հայաստանի իշխանությունը՝ այդ հարաբերությունները մուրալով, ի՞նչ հետևողական քայլեր ու ծրագրեր են իրականացվելու մեզանում, որպեսզի մեր կամքին հակառակ մեր թշնամի երկրների հետ սահմանները բացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում