Բնակչության 85%-ը կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում․ ԱՄՀԻ –ի հետազոտության արդյունքները

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հրապարակել է Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։

Ամենաուշագրավ տվյալներից.

✔️Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։

✔️Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։

✔️Ամենացածր գնահատականը ստացել է ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը և ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։

✔️Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։

✔️Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։

✔️Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում և այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։

Հիմնական հետևություններ.

📌Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։

📌Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի և Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։

Իշխանափոխության համար կա պարարտ հող։

Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է»։