ԱՐԻ՛ ԿԱՌՈՒՑԵՆՔ…

Արի՛ միասին կառուցենք մեր տունը: Ես արդեն փորել եմ հիմքերն, ու հոգնած նստել հիմքի պռնկին: Ջուր բեր կոտրեմ ծարավս, որ աշխատանքս առաջ գնա: Դու մնա՛ ինձ մոտ, դու մնա՛ ինձ հետ: Ջուր բեր՝ շաղախ անեմ, ու սկսենք կառուցումը: Օգնի՛ր ինձ, քարը դնենք քարին, թո՛ղ բարձրանա պատը, տունն ամուր լինի: Օգնի՛ր կառուցենք մեր տունը: Օգնի՛ր տանիքը կապելուն: Ամեն մարդ իր գլխի վերևում իր տանիքը պետք է ունենա: Օգնի՛ր տանիքը կապենք, իսկ տանիքի տակ կկապվեն մեր սրտերը, և կստեղծվի մեր ամուր տան նման ամուր ընտանիք:

Արի՛ միասին կառուցենք մեր տունը…

Աշոտ Մինասյան

Մ.Ա.Հ.

Աշոտ Մինասյան Երկաթի ֆեյսբուքյան էջից