Ղազախստանի կառավարությունն արգելել է բարձրացնել նախարարների ու պատգամավորների աշխատավարձը

Ղազախստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով արգելվում է բարձրացնել կառավարության, խորհրդարանի անդամների, աշխատակազմերի ղեկավարների աշխատավարձը։ Գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիումի մասին։ Հանձնարարականի կիրառումն ապահովելու համար գործադիրն ընդունել է այդ որոշումը։