Սայաթ Շիրինյանի գործով հաջորդ նիստին կհարցաքննվեն գործով վկաները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց։

Դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին՝ ժամը 14։00-ին։

Հաջորդ նիստին կհարցաքննվեն գործով վկաները։

Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: